Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Չիչխանը (օբլեպիխա) ժողովրդական բժշկության մեջ

Չիչխանը (օբլեպիխա) ժողովրդական բժշկության մեջ

Իր օբլեպիխա անվանումը այս բույսը պատահական չի ստացել: Նրա դեղնանարնջագույն պտուղներն այնպես են փաթաթված ճյուղին, որ ռուսերեն արտասանել են՝ «ՏոսպտՌՉՔՌ», ու այդպես էլ մնացել է բույսի անվանումը:

 

Սիբիրցիներն այն անվանում են սիբիրյան անանաս: Չիչխանի պտուղների հյութն օժտված է շատ բուժիչ հատկություններով: Վիտամինների պարունակությամբ` այն իսկական առողջության շտեմարան է: Այն պարունակում է մեծ քանակությամբ E, C վիտամիններ, P վիտամինանյութ, կարոտին, B խմբի վիտամիններ: Հետաքրքիր է, բայց այս բույսի պտուղների մեջ վիտամին C-ի քանակը դրանց հասունանալու հետ պակասում է: Նույն բանը տեղի է ունենում նաեւ այն ժամանակ, երբ պտուղները սառեցվում են:

 

Չիչխան դժնիկանման - Облепиха крушиновидная - Hippophae rhamnoides L. - med-practic.com - Tatevik ShahyanՉիչխանի պարունակության մեջ կա գնահատելի մի նյութ, որը չեզոքացնում է խոլեստերինը: Չիչխանի հյութը շատ օգտագործում են ավիտամինոզի ժամանակ: Իսկ որպեսզի կլոր տարին չիչխանի հյութ ունենաք, դրա համար անհրաժեշտ է լվացած եւ չորացած պտուղները հյութաքամիչով անցկացնել, հետո 1:1 հարաբերությամբ ավելացնել շաքարավազ ու 40 րոպեի չափ տաքացնել` մշտապես խառնելով, մինչեւ շաքարավազի հալելը: Դրանից հետո տաք խառնուրդը չոր ստերիլիզացված տարաների մեջ լցնել: Հետո կարելի է այն ուղղակի թեյի հետ ուտել կամ օգտագործել որպես հյութ` ավելացնելով ջուր: Այն գերազանց պոլիվիտամինային միջոց է: Այն շատ օգտակար է նրանց, ովքեր ծանր վարակիչ հիվանդություն կամ վիրահատություն են տարել:

 

Իր բուժական նշանակությամբ ավելի լավ միջոց է համարվում չիչխանի յուղը: Այն շատ օգտակար է դժվար ապաքինվող վերքերի, այրվածքների, պառկելախոցերի համար: Նման դեպքերում պետք է վերքը մաքրել պենիցիլինի լուծույթով, հետո կաթոցիչով կաթեցնել ձեթն ու կապել բինտով: Այն շատ լավ օգնում է լորձաթաղանթի վնասվածքներին: Օրինակ` մեր ընթերցողներից մեկն իր նամակում անդրադարձել է չիչխանի բուժիչ հատկություններին. «Ստոմատիտի համար հիանալի միջոց է չիչխանի տերեւների եփուկով ողողումները: Չիչխանի մանրացրած տերեւներից 1 ճաշի գդալ եփել 1 բաժակ ջրով` մարմանդ կրակի վրա, 10 րոպե: Հետո այն քամել ու 1 շաբաթ շարունակ նման եփուկով օրը 5-6 անգամ ողողել բերանը:

 

Չիչխան դժնիկանման - Облепиха крушиновидная - Hippophae rhamnoides L. - med-practic.com - Tatevik ShahyanՉիչխանի ձեթը նաեւ շատ օգտակար է ստամոքսի խոցի բուժման համար: Կարելի է խմել օրական 3 անգամ` 1 թեյի գդալից, 3-4 շաբաթ տեւողությամբ: Առաջին 4-5 օրերի ընթացքում հնարավոր է այրոցի զգացում: Իսկ որպեսզի այն կանխվի, հարկավոր է չիչխանի ձեթին ավելացնել 1/4 բաժակ 2 տոկոսանոց սոդայի լուծույթ: Չիչխանի յուղը կարող է նաեւ օգնել րինիտի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 6 մաս չիչխանի յուղը խառնել 4 մաս կալենդուլայի հյութի, 3 մաս հալած կակաոյի յուղի, 2 մաս մեղրի ու 1 մաս մեղրամոմի հետ: Բամբակը թաթախել այս խառնուրդով ու քթանցքերում պահել 20 րոպե»: Ռեւմատիզմի եւ պոդագրայի դեպքում ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խմել չիչխանի հյութ, իսկ ձեթը քսել հոդերին:

 

Ինչ խոսք, չիչխանը շատ օգտակար բույս է, բայց մարդկանց մի որոշակի խմբի կարող է վնասել: Օրինակ` չիչխանի յուղ չի կարելի ընդունել սուր խոլեցիստիտի, հեպատիտի, պանկրեատիտի եւ ենթաստամոքսային գեղձի բոլոր հիվանդությունների դեպքում: Պտուղները եւս չի կարելի աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների դեպքում: Ինչպես նշվեց՝ չիչխանի յուղը ստամոքսի խոցի բուժման համար օգտակար է, բայց պտուղներն ու հյութը` հակացուցված:

 

Չիչխանի թարմ հյութն ու պտուղները բարձրացնում են մեզի թթվայնությունը, այդ պատճառով միզաքարային հիվանդությամբ տառապողներին այն եւս հակացուցված է: Գազարով թեյը մաքրում է օրգանիզմը Վերցնել միջին մեծության գազար, քերել, մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր, մի քանի մեխակ, այս բոլորը լցնել թերմոսի (ջերմապահ) մեջ։ 1 ժամ հետո կարելի է քամել, վրան ավելացնել կես թեյի գդալ մեղր եւ կես օղակ կիտրոն։ Հրաշալի համ ունի։

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

24.01.2014

Հարգելի Gayane, բարև Ձեզ, Ձեր պարագայում օգտակար է երիցուկի ջրաթուրմը: Դեղատներից կարելի է ձեռք բերել պատրաստի Ռոմազուլոն (Romasulon). հեղուկ է, որի բաղադրության մեջ մտնում է երիցուկի մզվածքը (96 մլ) և եթերային յուղը (6% ազուլեն)` 0,3 մլ։ Որպես էմուլգատոր ավելացնում են թվին (твин)` 80-4 գ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղումը. https://www.med-practic.com/arm/193/view_avand.html

Gayane

23.01.2014

isk knereq mi harc da ognum erb vor serakan organneri shurj mi poqrik durs tvac e linum

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ